երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
ԱՀ Ազգային ժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը

ԱՀ Ազգային ժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

 Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից՝ հավելելով, որ  քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
 
Հիմնական զեկուցողը ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ս. Առստամյանն էր: Նա ներկայացրել է տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
 Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը համապատասխանեցնել ՀՀ համանուն օրենքի հետ` ապահովելով զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները, միաժամանակ պատշաճ կազմակերպելով զորակոչի գործընթացը:
 
Օրենքի նախագիծը մշակվել է ՊԲ ԲՀԱ բաժնի կողմից, փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում: Ըստ ներկայացված եզրակացության` նախագիծը համապատասխանում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:
 Возможно, это изображение 2 человека, люди сидят и в помещении
Նախագիծը միաձայն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

  • Կիսվել: