կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՀ արդարադատության նախարարությունը ցավակցում է Ռաիսա Անդրեյի Իգոշկինայի հարազատներին

ԱՀ արդարադատության նախարարությունը ցավակցում է Ռաիսա Անդրեյի Իգոշկինայի հարազատներին

Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը ցավակցական հեռագիր է գրել, որտեղ, մասնավորապես, ասվում է․

"Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ռաիսա Անդրեյի Իգոշկինայի հարազատներին:

Մեծ է Ռաիսա Իգոշկինայի ավանդը մեր երկրում արդարադատության համակարգի կայացման գործում:

Մասնագիտական փորձն ու գիտելիքները նա միշտ էլ սիրով փոխանցել է երիտասարդներին՝ հարգանք ու պատկառանք ձևավորելով իր անձի շուրջ:

Երկարամյա ծառայության ընթացքում, ինչպես նաև թոշակի անցնելուց հետո նա շարունակել է գործընկերների համար մնալ նույն բարի խորհրդատուն ու արդարամիտ անձնավորությունը:

Նրա հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում":

 

  • Կիսվել: