ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

ԱՀ ԱԳՆ-ն ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը:

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի և ԵԽ նախագահներին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին:

  • Կիսվել: