ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը

ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» արտահայտությունը

Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով ԶԼՄ-երի այն հարցին, թե ինչ է նշանակում "Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ"  արտահայտությունը, որը, ըստ ԱԳՆ խոսնակի օգտագործել է նախարար Մնացականյանը իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։ 

"Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ սահմանմամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ",- նշել է Նաղդալյանը։ 

Հիշեցնենք, որ ըստ ԱԳՆ հաղորդագրության, Զոհրաբ Մնացականյանը իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ շեշտել է խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: