շաբաթ, սեպտեմբեր 12
12 / 9 / 2026
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել են oկnւպաgված Գանձասար

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներն այցելել են oկnւպաgված Գանձասար

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն օկուպացված Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել են  Գանձասարի վանական համալիր։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «հյուրերին տեղեկություններ են տրամադրվել վանական համալիրի պատմության և ճարտարապետական ​​առանձնահատկությունների մասին»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Արցախի Հանրապետություն։ Այցելությանը մասնակցում են 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչներ։

  • Կիսվել: