Ադրբեջանը թույլ չի տվել ամերիկյան Ճշմարտության և արդարության կենտրոնին հետևել Ռուբեն Վարդանյանի դատավարությանը
Ադրբեջանը թույլ չի տվել ամերիկյան Ճշմարտության և արդարության կենտրոնին (CFTJ) հետևել Ռուբեն Վարդանյանի դատավարությանը:
Կենտրոնից հայտարարել են, որ Ռուբեն Վարդանյանը և 17 այլ քրիստոնյա հայեր, որոնք պատանդ են, կկանգնեն շինծու գաղտնի դատաստանի առջև:
Բացի դրանից՝ նշվում է նաև, որ Կենտրոնն Ադրբեջանից դատական գործընթացը դիտարկելու թույլտվություն է խնդրել, սակայն խնդրանքը մնում է անպատասխան։