հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ադրբեջանը սրանով ցուցադրում է՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան տեղահանումը անգամ փրկության հնարավորություն չէ. Սահակյան

Ադրբեջանը սրանով ցուցադրում է՝ Լաչինի միջանցքով դեպի Հայաստան տեղահանումը անգամ փրկության հնարավորություն չէ. Սահակյան

Նախօրեին Հակարիի կամրջի մոտից Արցախի 68-ամյա քաղաքացու առեւանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

«Բայց սա կոնկրետ անձի իրավունքների միջամտությունից զատ, միջամտություն է նաեւ այս պահին Արցախում գտնվող 120 հազար անձի իրավունքներին: Հասկանալի է, որ 120 հազար անձինք որպես պատանդներ են պահվում, նրանք շրջափակված են եւ կյանքի հետ անհամադրելի նախադրյալներ ենստեղծվում, որը պետք է հանգեցնի այնտեղ գտվող անձանց ֆիզիկական բնաջնջման, ինչը հասկանալի է, ադրբեջանաթուրքական քաղաքականության կարեւոր մաս է, մյուս կողմից, մարդասիրական նկատառումներից ելնելով, Կարմիր Խաչը անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց կապն է ապահովել արտաքին աշխարհի հետ: Ըստ էության, բժշկական միջամտության խնդիր ունեցող հային ապօրինի ձերբակալելը եւ առեւանգելը, որը, բնականաբար, ուղեկցվելու է խոշտանգումներով, նաեւ ֆիզիկական անվտանգության խնդիր է: Այսինքն մի կողմից այնտեղ անձինք բնաջնջվում են, եթե այնտեղ անգամ մարդասիրական նպատակներով մեխանիզմ է ներդրվելու միջազգային կառույցների կողմից, ովքեր կարող են խաղաղ բնակչության փրկվելու նպատակով ապահով անցում կատարել այլ հատված, այս ուղին եւս փակվում եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք բախվում ենք ահաբեկման քաղաքականության նոր դրսեւորումների հետ: Ադրբեջանը սրանով ցուցադրում է, որ Լաչինի մջանցքով դեպի Հայաստան տեղահանումը անգամ փրկության հնարավորություն չէ, այս անձինք անխուսափելիորեն պետք է ենթարկվեն բնաջնջման: Ադրբեջանի խնդիրը ոչ միայն տարածք ունենալն է, այլ նաեւ բնակչությանը ոչնչացնելը, որը երկու ճանապարհով է ընթանալու. կամ սովամահության կամ ուղղակի ֆիզիզկականոտնձգությունների միջոցով, կամ եթե փորձ անեն դուրս գան փրկվելու նկատառաումներից, միեւնույն է՝ առեւանգվելու, խոշտանգվելու եւ սպանվելու են անեւ անցման ընթացքում: Այստեղ շատ կարեւոր է, որ գործընթացն իրականացվել է մարդասիրական առաքելություն ունեցող կազմակերպության ներգրավվածության պայմաններում, երբ նման միջադեպեր չէին կարող տեղի ունենալ, այսինքն այստեղ ուղղակիրոեն անտեսվում, ստորադասվում եւ նսեմացվում է Կարմիր Խաչի դերը մարդասիրական խնդիրներ լուծելիս»,-ասաց նա:

Սահակյանի խոսքով՝ ԿԽՄԿ-ն այլեւս չի կարողանում կանխել Արցախում ուժգնացող մարդակային աղետը, որը հանգեցնելու է մի ամբողջ էթնիկական խմբի բնաջնջման:

Սիրանուշ Սահակյանը անդրադառնալով՝ ԿԽՄԿ հայտարարությանը՝ նշեց, որ միջազգային կազմակերպության գործունեությունը միշտ էլ խոչընդոտների է հանդիպել Ադրբեջանի կողմից, այդ պատճառով զուսպ, մի փոքր վախվորած դիրքերից են հանդես գալիս իրենց կազմակերպության հեղինակությունն ու առաքելությունը փրկելու առումով.

«Այն, որ գոնե փաստերի արձանագրում արել են, որոշակի առումով դրական է, բայց, միեւնույն է, մենք ունենք իրողություն, որ այս մեխանիզմի ներգրավումը որեւէ կերպ չի կանխում հայերի նկատմամբ նախապատրաստվող եւ իրականացվող ծանրագույն միջազգային հանցագործությունը: նաեւ շատ դրական եմ գնահատում ՀՀ եւ Արցախի ՄԻՊ-երի արձագանքը, ինչը հասցեական էր եւ կարեւոր տեղեկություններ էր պարունակում, այս պահին դեռեւս համաչափ չեմ գնահատում միջազգային կառույցների արձագանքը»:

Սահակյանը հավելեց, որ Ադրբեջանի այս գործողությունները պատժիչ գործողություններ են եւ կարող են վերաբերել արցախյան ազատամատերին մասնակցած յուրաքանչյուր քաղաքացու:

«Ես իրապես կիսում եմ այն մտահոգությունը, որ պատերազմների մասնակից անձիք թիրախավորվելու են, ցուցադրական, պատժիչ գործողություններ նախաձեռնվելու են Ադրբեջանի կողմից: Մենք շատ լավ գիտենք, որ կան զինվորականներ, որոնք գտնվում են Արցախում, եթե նրանց շարժը վերահսկվում է, հասկանալի է, որ կամայական քրեական գործերի շրջանակում նրանց նույնպես տարաբնույթ մեղադրանքներ կարող են առաջադրվել եւ նրանց ֆիզիկական անձեռնմխելիությունը այլեւս վտանգված է, նրանք ցանկացած պահի կարող են ձերբակալվել եւ արժանանալ նույն ճակատագրին, ինչ՝ Վագիֆ Խաչատրյանը»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Ճաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

  • Կիսվել: