Ադրբեջանը մինչև 2026 թվականի սկիզբը կավարտի Քարվաճառ-Լաչին մայրուղու կառուցումը
Ադրբեջանը Քարվաճառ-Լաչին մայրուղի է կառուցում՝ մոտ 76 կմ երկարությամբ, որի և այդ ճանապարհի երկայնքով թունելների շինարարությունը կավարտվի մինչև 2026 թվականի սկիզբը: Այս մասին հայտնել է շինարարական աշխատանքներն իրականացնող թուրքական Proyapi ընկերության փոխնախագահ Ակիֆ Այգենը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Շինարարության մեկնարկի մասին հաղորդվել է 2022-ի ամռանը:
Ադրբեջանի կառավարությունը թուրքական մեկ այլ ընկերության էլ վստահել է Հորադիզ-Աղբանդ մոտ 110 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը: