հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միջպետական մայրուղում բնականոն երթևեկությունը վերականգնվել է․ Սյունիքի մարզպետարան

Միջպետական մայրուղում բնականոն երթևեկությունը վերականգնվել է․ Սյունիքի մարզպետարան

Երեկ կեսօրից մինչ այս պահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը գտնվել են Մ2 միջպետական մայրուղում և զրուցել բեռնատարի վարորդների հետ: Այս մասի հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Նշվում է, որ ներկա պահին մայրուղում վերականգնվել է բնականոն երթևեկությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բեռնատարների վարորդները կրկին փակել էին միջպետական ճանապարհը: Սիսիան քաղաքի բեռնատարների կշռման անցակետում վարորդները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերանայել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի սահմանած նորմերը։

  • Կիսվել: