չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանը հերթական անգամ կրակել է ԼՂ-ում քաղաքացիական անձանց ուղղությամբ․ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները

Ադրբեջանը հերթական անգամ կրակել է ԼՂ-ում քաղաքացիական անձանց ուղղությամբ․ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները

Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից՝ բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: