երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է. Բաբայան

Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է. Բաբայան

Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը չի թաքցնում, որ ուզում է մեզ ոչնչացնել. «Հակառակորդը չի փոխել մոտեցումները, չի վերանայել իր տեսլականը Ղարաբաղի հարցում։ Նրանց նպատակներն ակնհայտ են։ Ադրբեջանն ամենաազնիվ հակառակորդն է, նա չի թաքցնում, որ ուզում է ոչնչացնել մեզ»:

Բաբայանը նշել է, որ  կան թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներ: Նրա խոսքով՝ տեղի են ունենում անհանգստացնող գործընթացներ՝ ավանդական արժեքների ցնցման տեսակետից։ Նա ասել է. «Հայրենասեր քաղաքացիները այլընտրանք չունեն՝ բացի պետության կառուցմանը մասնակցելուց։ Մենք չենք կարող նավթի պաշարներով հավասարվել Ադրբեջանին, սակայն մենք կարող ենք փոխհատուցել դա հզոր բարոյական համակարգով եւ պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով» ։

Բաբայանը նաեւ վստահեցրել է, որ, անկախ ընտրությունների արդյունքներից, իրենք կշարունակեն պայքարը եւ աշխատանքը:

 

  • Կիսվել: