կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները կառուցողական անվանել հնարավոր չէ. Վարդան Սարգսյան

Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները կառուցողական անվանել հնարավոր չէ. Վարդան Սարգսյան

ԼՂ համար նախատեսված հումանիտար բեռը դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում է: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ բեռնատարները կանգնած են, տեղաշարժ չկա, տեսանելի հեռավորության վրա Լաչինի փակ միջանցքն է: Դիվանագետների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների` Կոռնիձոր այցն, ըստ Սարգսյանի, լավ հնարավորություն էր, որ նրանք ականատես լինեն` չնայած պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռնատարների և մարդկանց տեղաշարժի համար, այն փաստացի փակ է, գրում է 1lurer.am-ը:

Սարգսյանի խոսքով` այս այցը կնպաստի, որ միջազգային գործընկերները իրավիճակն արդեն շատ ավելի լավ և հանգամանալից պատկերացնեն:

«Մեր հիմնական նպատակը մնում է նույնը, հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով մեր ջանքերը շարունակական են, հուսանք` արձագանքները կվերածվեն ավելի գործուն քայլերի, և այս ամենը կնպաստի հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու հարցին»,- ասաց նա:

Արդյոք Ադրբեջանից արձագանք եղավ. այս հարցին Սարգսյանը պատասխանեց.

«Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները որևէ կերպ «կառուցողական» անվանել հնարավոր չէ, հաճախ դրանք կրում են սադրիչ բնույթ, և այն մեղադրանքները, որ հայկական կողմն է դիմում սադրանքի` հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու գործընթացում, ըւստ երևույթին, հակառակ կերպ կարելի է ընկալել, որովհետև մեր կողմից իրականացվող բացառապես հումանիտար գործընթացը հանդիպում է սադրիչ և ոչ կառուցողական արձագանքի հենց Ադրբեջանի կողմից»:

Նա հավելեց, թե պատասխանները հիմնականում ոչ կառուցողական են: Ռուսական կողմի արձագանքներին անդրադառնալով` Սարգսյանը նշեց.

«Ինչպես գիտեք, ռուսական կողմից բազմիցս արդեն նշված մեր սահմանված կարգով դիմումի արձագանքի սպասումն է»:

 

  • Կիսվել: