Ադրբեջանի պնդումը, թե Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով, կեղծ է. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
՛՛Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել՛՛,-նշել է նա։
