ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանցու կողմից հայ վարորդների մեքենաները վնասելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել

Ադրբեջանցու կողմից հայ վարորդների մեքենաները վնասելու դեպքի փաստով քրգործ է հարուցվել

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021 թ. մարտի 25-ին՝ ժամը՝ 13:30-ի սահմաններում, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին ադրբեջանական զինվորական ավտոշարասյան կազմում ընթացող բեռնատար ավտոմեքենայի թափքից, ինքնությունը չպարզված ադրբեջանական զինծառայողի կողմից ազգային ատելության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու մտադրությամբ, ազգությամբ հայ վարորդների վարմամբ «Նիվա» և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների ուղղությամբ քարեր նետելու և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 

ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: