Ադրբեջանական կողմի նման պահվածքը խաթարում է տարածաշրջանում հաստատված կայունությունը. շուրջ 30 ՀԿ-ներ դիմել են Պուտինին
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից պարբերաբար կոպտագույնս խախտվում են եռակողմ համաձայնագրի որոշ կետեր, սա անթույլատրելի և դատապարտելի երևույթ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Նա նշել է. ՛՛Ադրբեջանական կողմի նման պահվածքը խաթարում է տարածաշրջանում հաստատված կայունությունը, սպառնալիք է Արցախի ժողովրդի համար և նպատակ ունի վարկաբեկել ՌԴ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը Արցախում:
Արցախում գործող շուրջ 30 հասարակական կազմակերպություններով, ուսանողական խորհուրդներով, հանրային և հասարակական գործիչներով՝ բաց նամակով դիմել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահին:
Ստորև տեղադրում եմ նամակի պատճենը, կարող եք ծանոթանալ և ցանկության դեպքում միանալ՝ կապ հաստատելով մեզ հետ՛՛:
Նամակի պատճենը՝ այստեղ: