Արցախում ստեղծվել է «Արցախի ազատություն» կուսակցությունը
Արցախում ստեղծվել է նոր «Արցախի ազատություն» կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիր համագումարին հնչել է հիմնը, որից հետո հաստատվել է օրակարգը: Ընտրվել է վերահսկիչ հանձնաժողովի կազմ, և կատարվել գործադիր մարմնի ընտրություն: Օրակարգում ներառված էր նաև կուսակցության նախագահի և փոխնախագահի ընտրության մասին հարցը. կուսակցության նախագահ է ընտրվել Զավեն Ռուբենյանը, փոխնախագահ՝ Տիգրան Առստամյանը, գործադիր մարմնի անդամ՝ Տիգրան Գրիգորյանը:
«Արցախի ազատություն» կուսակցության փոխնախագահ Տիգրան Առստամյանը բացման խոսքում ասել է, որ նորաստեղծ կառույցը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամության կամավորության, իրավահավասարության, օրինականության, ժողովրդավարության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով»,-նշել է նա, և հավելել, որ կուսակցությունը ղեկավարվում է ԱՀ Սահմանադրությամբ, ԱՀ մյուս օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և կանոնադրությամբ, ինչպես նաև կուսակցության ծրագրով։
Կուսակցության հիմնադիր համագումարի վերջում ելույթով հանդես է եկել նաև կառույցի նախագահ Զավեն Ռուբենյանը: