ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

Արցախում սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը կիրականացվի նախկին կարգերի համաձայն

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսերի որոշ մասի սուբսիդավորումը սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը կիրականացվի սուբսիդավորման նախկին կարգերի համաձայն:

 Այս մասին տեղեկացրել են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ 1 կՎտժ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդները կվճարեն․

գազաֆիկացված բնակավայրերում՝ 25 ՀՀ դրամ,

չգազաֆիկացված բնակավայրերում՝ 15 ՀՀ դրամ։

  • Կիսվել: