երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
80 տոննա բեռով մարդասիրական օգնությունը Ռուսաստանից ժամանեց տարածաշրջան. ՌԴ ԱԻՆ

80 տոննա բեռով մարդասիրական օգնությունը Ռուսաստանից ժամանեց տարածաշրջան. ՌԴ ԱԻՆ

Երկաթուղով տարածաշրջան են ժամանել ավելի քան 80 տոննա բեռով առաջին երեք վագոնները: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները մարդասիրական օգնությունը բեռնաթափում և հասցնում են նպատակակետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ-ից: Ըստ գերատեսչության՝ դրանք առաջին անհրաժեշտության պարագաներ են:

 

նկար

«Առաջիկայում երկաթուղով տարածաշրջան կժամանի 54 վագոն, ընդհանուր քաշով մոտ 1200 տոննա բեռ, որը ներառում է շինանյութ, էլեկտրակայաններ, հակահրդեհային ավտոցիստեռներ և կենցաղային պարագաներ: Այն ամենը, ինչ այժմ խիստ անհրաժեշտ է տուժած բնակիչներին»,- հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:

 

 

  • Կիսվել: