հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ

80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին այցելել են Ամարաս վանական համալիր:  Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:
 
Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

  • Կիսվել: