երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
2020 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1614 երեխա

2020 թվականի ընթացքում Արցախում ծնվել է 1614 երեխա

2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա,  որից 818 տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389  երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ:

Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ:

Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով  ծնվել են 9 երեխա ( 7 տղա և 2 աղջիկ)։

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 182, ՌԴ-ում՝ 2   արցախցի բալիկներ: Արդյունքում  ԱՀ-ում  2020 թվականի ընդհանուր  ծնելիությունը կազմել է 1798  երեխա, որից  923 տղա, 875 աղջիկ:

  • Կիսվել: