երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը:

՛՛Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: