ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
1000-ից ավելի արցախցիներ դեռ շարունակում են մնալ Շիրակի մարզում (տեսանյութ)

1000-ից ավելի արցախցիներ դեռ շարունակում են մնալ Շիրակի մարզում (տեսանյութ)

Ընդհանուր առմամբ՝ տարեվերջյան տվյալներով մարզ է եկել մոտ 2500 քաղաքացի:Հոգեբանական ու սոցիալական դժվարությունները հաղթահարելու նպատակով Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների պաշտպանության բաժինն աշխատել է մի շարք ուղղություններով:

Բացի ազգականների տուն եկած ընտանիքներից, բնակվելու վայր չունեցողները տեղավորվել են ժամանակավոր կացարանում:

Բաժնի պետի խոսքով՝ աշխատանք է տարվել տարբեր կառույցների ու հաստատությունների հետ համատեղ, կարճ ժամկետներում լուծելու Արցախից Շիրակի մարզ եկած մեր հայրենակիցների կրթության, առողջության ապահովման, ինչպես նաեւ փաստաթղթային հարցերը:

Մանրամասները՝ ՛՛Ցայգի՛՛ տեսանյութում.

  • Կիսվել: