կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե ընտրվեմ, ամեն ինչ անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա հավաքական․ Արաս Օզբիլիզ

Եթե ընտրվեմ, ամեն ինչ անելու եմ, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա հավաքական․ Արաս Օզբիլիզ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը, որը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի:

 «Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց շանսեր ունեմ, քանի որ զգում եմ, որ հայկական ֆուտբոլային հանրությունն աջակցում է ինձ: Կարծում եմ՝ ճիշտ եմ աշխատում, ու հավատում եմ, որ կարող եմ շատ մեծ օգուտ տալ մեր ֆուտբոլին: Ես հավատում եմ, որ կարող եմ մեր երկրին օգուտ տալ:

Հենրիխ Մխիթարյանի մասով ամեն ինչ կանեմ, որ նրա նման ֆուտբոլիստները մինչեւ կարիերայի ավարտը խաղան հավաքականում: Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա: Եթե դուք ինձ ընտրում եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է ինձ չընտրեք:

Ինձ համար կարեւոր է, որ բոլորը հավատան, որ ես այս ամենը կարող եմ անել: Մի ընտրեք ինձ Հենրիխին հետ բերելու համար: Ես միշտ էլ ասել, եմ, որ կարիերաս ավարտելուց հետո պիտի օգնեմ հայկական ֆուտբոլին: Ֆոկուս չեմ կարող անել, որ երկու տարում այս ամենը իրականություն դառնա: Պետք է հասկանանք, որ երկար ճանապարհի ու աշխատանքի արդյունքում է լինելու: Ես պատրաստ եմ անցնել այդ ճանապարհը:

Այս ընթացքում իմ հասցեին բազմաթիվ քննադատություններ հնչեցին, խոսվեց, որ ես դեռ պատրաստ չեմ ղեկավարել ֆեդերացիան: Այդ քննադատություններին կպատասխանեմ անեկդոտով: Մի մարդ կա ձի է քշում, ընկնում է, գնում , ծնողներ ասում է, որը մեջքս ցավում է, խնդրում է՝ տանեն բժշկի: Բժիշկը զննում է, դեղեր է նշանակում, տանում են տուն: Դեղերը խմում է, բայց ցավը չի անցնում: Ծնողներին ասում է, որ դեռ ցավում է, տարեք լավ բժշկի մոտ: Տանում են քաղաքի ամենալավ բժշկի մոտ: Դեղեր է նշանակում, ասում է երեք օրից կանցնի, ուղարկում տուն: Երեք օր անց նորից ցավը շարունակվում է: Ծնողներին ասում ՝ տարեք ավելի լավ բժշկի մոտ: Ծնողները տանում են պրոֆեսորի մոտ, որը չի կարողանում գտնել խնդրի լուծումը: Ուզում եմ ասել, որ ես այն մարդն եմ, որը տիրապետում է ֆուտբոլին, անցել եմ մեծ ճանապարհ ու գիտի՝ ինչպես լուծել խնդիրները»,- ասաց Արազ Օզբիլիսը։

ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ Արաս Օզբիլիսը:

  • Կիսվել: