Զախարյանը մարզվում է, բայց չի ընդգրկվի «Ռեալի» դեմ խաղի հիմնական կազմում
Կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբի հետ։ euro-football.ru-ը գրում է, բայց և այնպես, Զախարյանը, ինչպես սպասվում է, չի ընդգրկվի «Ռեալի» դեմ առաջիկա խաղի հիմնական կազմում։ Այս մասին հաղորդում է Marca-ն՝ նշելով, որ ֆուտբոլիստը դեռևս խաղաժամանակ չի ստացել այս մրցաշրջանում։
Թիմը տնային խաղ կանցկացնի «Ռեալի» դեմ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին։
Արսենը իսպանական թիմում խաղում է 2023 թվականի ամռանից: Տեղափոխությունից հետո կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 44 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը, իսկ շուկայական գինը կազմում է ինը միլիոն եվրո:


