հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշները

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ մարտի 13-ին, պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները։

 

​Հայաստանի ներկայացուցիչներից այսօր մրցագորգ դուրս կգան հետևյալ մարզիկները.

  • ​55 կգ – Մանվել Խաչատրյան
  • ​63 կգ – Արմեն Սուքիասյան
  • ​77 կգ – Սամվել Տերտերյան
  • ​87 կգ – Վիգեն Նազարյան
  • ​130 կգ – Արամայիս Հարությունյան

​Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ՝ թիմային պայքարում զբաղեցնելով երրորդ տեղը։ Եվրոպայի առաջնությունը կավարտվի մարտի 15-ին։

  • Կիսվել: