Ըմբշամարտի ԵԱ. Շանթ Խաչատրյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Շանթը որակավորման փուլում 9-3 հաշվով հաղթել էր վրացի ըմբիշ Ռամազ Զոիձեին:
1/8 եզրափակչում Շանթը գոտեմարտել էր մոլդովացի Վալենտին Պետիչի հետ: 9-4 հաշվի ժամանակ Շանթը տուշեով հաղթել էր մոլդովացուն և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Ալի Արսալանի հետ և ցավալի պարտություն կրեց 3-4 հաշվով: