ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ըմբշամարտի ԵԱ. Ալբերտ Վարդանյանն ու Վիգեն Նազարյանը բրոնզ մեդալներ են նվաճել

Ըմբշամարտի ԵԱ. Ալբերտ Վարդանյանն ու Վիգեն Նազարյանը բրոնզ մեդալներ են նվաճել

Հռոմում շարունակվում է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճում արդեն խաղարկվել են մեդալներ 5 քաշային կարգերում:

Դրանցից անմասն չեն մնացել նաև հայ ըմբիշները: 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը տուշե հնարքով հաղթել է թուրք մարզիկ Թալիփ Չիֆթչիին և դարձել է բրոնզե մեդալակիր: 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը ևս նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում հաղթելով շվեդ Ալգոտ Կաելմանին:

 

  • Կիսվել: