շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ըմբիշ Արսեն Հարությունյանը տեղափոխվելու է 57 կգ քաշային կարգ

Ըմբիշ Արսեն Հարությունյանը տեղափոխվելու է 57 կգ քաշային կարգ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նշում է՝ ֆիզիկապես, և հոգեբանորեն պատրաստ է եղել օրերս Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որի ընթացքում երրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։  

«Իմ մրցելույթները կգնահատեմ լավ, քանի որ այս առաջնությանը շատ լավ էի պատրաստվել թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես: Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը: Ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ նրան հաղթել, քանի որ այս առաջնությունից հետո քաշային կարգս փոխելու եմ` տեղափոխվելու եմ 57 կգ: Եվ մրցակիցս էլ այդ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:  

Հարությունյանը շեշտեց, որ հաջորդիվ միջազգային մրցաշարի պետք է մասնակցի, որտեղ էլ հանդես կգա նոր քաշային կարգում` 57 կգ-ում։ Եթե հաջող լինի ամեն ինչ, ապա աշխարհի առաջնությունում նա հանդես կգա այդ քաշային կարգում:

Եվրոպայի եռակի չեմպիոնը առանձնացրեց նաև, որ իր մրցելույթից առաջ հետևել է Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն էր նվաճել:

  • Կիսվել: