կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Yerevan Open»-ի առաջատարները երեք շախմատիստներ են

«Yerevan Open»-ի առաջատարները երեք շախմատիստներ են

«Yerevan Open» շախմատային մրցաշարում կայացել են երրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շախմատային երկրորդ միջազգային մրցաշարի երրորդ տուրում առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ է տոնել Իրանից Ամիրռեզա Բալան, Ամիրռեզա Պուրրամեզանալին, Հնդկաստանից Գուպտա Սանկալպը, իսկ Հայաստանի ներկայացնող շախմատիստներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Էմին Օհանյանը, Գևորգ Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էրիկ Չաքրյանը և այլն:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները երեքն են` Իրանից Ամիրռեզա Բալան, Ամիրռեզա Պուրրամեզանալին և Հնդկաստանից Գուպտա Սանկալպը:

«Yerevan Open» շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Օփենի ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ: «Yerevan Open»-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին:

  • Կիսվել: