հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
World challenge cup. Համլետ Մանուկյանը երկրորդն է

World challenge cup. Համլետ Մանուկյանը երկրորդն է

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը  Փարիզում անցկացված World challenge cup մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։

Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն պաշտոնապես կանվանվի «Մանուկյան»:

Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ), Արթուր Դավթյանը (նժույգ թափեր):

  • Կիսվել: