Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2025 թ․ լավագույն ֆուտզալիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։ Հաղթող է ճանաչվել ազգային հավաքականի ավագ, ռուսական «Նորիլսկի Նիկելի» խաղացող Վլադիմիր Սանոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
Նա ստացել է 6 ձայն։ Սանոսյանն այս տարի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ այստեղ։


