կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վիգեն Խաչատրյան․ 6 ծանրորդով կմասնակցենք Մ-23 ԵԱ-ին, թիմը շատ լավ մարզավիճակում է

Վիգեն Խաչատրյան․ 6 ծանրորդով կմասնակցենք Մ-23 ԵԱ-ին, թիմը շատ լավ մարզավիճակում է

Վեց ծանրորդով կմասնակցենք Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Լավ մարզավիճակում ենք մեկնում Ալբանիա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 16-25-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։ Հայաստանի հավաքականը այս օրերին վերջին մարզումային օրերն է անցկացնում Երեւանում Ալբանիա մեկնելուց առաջ:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

«Եվրոպայի Մ23 առաջնությանը կմասնակցենք 6 ծանրորդով՝ 73 կգ քաշային կարգ Արմեն Գրիգորյան, 81 կգ՝ Կարեն Մարգարյան, 89 կգ՝ Վարդան Մանուկյան, 96 կգ՝ Արա Աղանյան, 109 կգ Յաշ Մինասյան եւ +109 կգ Վարազդատ Լալայան:

Թիմը շատ լավ մարզավիճակում է: Մի քանի հավաքներ ենք անցկացրել: Սպասում ենք լավ արդյունքների»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:

Եվրոպայի առաջնությանը զուգահեռ կանցկացվի նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

  • Կիսվել: