«Վանը» պարտության մատնեց «Շիրակին»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 12-րդ տուրում Չարենցավանի «Վանը» հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։
«Վանից» աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ֆերեյրան, կոլումբացի պաշտպան Ջեֆերսոն Գրանադոն եւ Հայաստանի հավաքականի եւ «Շիրակի» նախկին պաշտպան Հրայր Մկոյանը։
«Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Ջեսի Ակիլան։
«Վանը» 14 միավորով 6-րդն է, «Շիրակը» նախավերջինն է՝ 6 միավոր։
Հայաստանի առաջնություն, 12-րդ տուր
«Շիրակ» - «Վան»՝ 2:3
Ջեսի Ակիլա, 22, 62 - Ֆերեյրա, 57, Ջեֆերսոն Գրանադո, 75, Հրայր Մկոյան, 90+5, 11մ


