կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահան Բիչախչյանը մասնակցեց «Պոգոն»-ի հաղթական խաղին

Վահան Բիչախչյանը մասնակցեց «Պոգոն»-ի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցեց ակումբի հաղթանակ խաղին:

 Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրում «Պոգոն»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Յագիլոնիա»-ին և առավելության հասավ 2:1 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Պոգոն»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և առաջատարից հետ է միայն 4 միավոր:

  • Կիսվել: