շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոն»-ին

Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոն»-ին

Լեհաստանի առաջնության 31-րդ տուրում «Պոգոնը» 2։1 հաշվով հաղթել է «Լեգիային»։

Հանդիպման 67-րդ րոպեին, երբ հաշիվը 1։1 էր, տանտերերի կազմում փոխարինման է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

88-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի խփած գոլը հաղթանակ է պարգևել «Պոգոնին»։ Սա Բիչախչյանի 6-րդ գոլն էր Լեհաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

  • Կիսվել: