կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ չնվաճեցին Աշխարհի առաջնությունում

Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը մեդալներ չնվաճեցին Աշխարհի առաջնությունում

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները, գրում է armsport.am-ը:

Օղակների վարժության եզրափակիչում մեր հավաքականը երկու մասնակից ուներ՝ Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը։

Մեր ներկայացուցիչները, ցավոք, չկարողացան մեդալ նվաճել․ Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց 4-րդ, իսկ Վահագն Դավթյանը 6-րդ տեղը։

Այս վարժությունում չեմպիոն հռչակվեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Ասըլը։

 

 

  • Կիսվել: