ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
US Open. Օժե-Ալյասիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ

US Open. Օժե-Ալյասիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Կանադացի թենիսիստը 4:6, 7:6 (9:7), 7:5, 7:6 (7:4) հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեք դե Մինորին։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 10 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Օժե-Ալյասիմը կմրցի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիների եւ աշխարհի 10-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիի դիմակայության հաղթողի հետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար է։

  • Կիսվել: