US Open. Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Նյու Յորքում անցկացվող Մեծ սաղավարտի US Open առաջնության առաջին շրջանում։ Խաչանովը 6:7 (5:7), 6:3, 7:5, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 104-րդ ռակետ, ամերիկացի Նիշեշ Բասավարեդիին։ Խաղը տևել է 3 ժամ 12 րոպե։
Երկրորդ շրջափուլում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 76-րդ ռակետ, լեհ Կամիլ Մայխշակը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար է։


