ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
US Open. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

US Open. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 109-րդ ռակետ, շվեյցարացի Ռեբեկա Մասարովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

Երկրորդ շրջանում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 64-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովան։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար է։

  • Կիսվել: