երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնարավորություն ունենք մտնել պատմության մեջ ու այս խաղը միշտ հիշել. Պետրակով

Հնարավորություն ունենք մտնել պատմության մեջ ու այս խաղը միշտ հիշել. Պետրակով

Եվրո–2024–ի ընտական փուլի նախավերջին տուրի՝ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ կայացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը, որին մասնակցեց  նաև ռուսական ՊՆՆ–ի հարձակվող Էդգար Սևիկյանը։

Վերհիշելով նախորդ խաղում տարած կամային հաղթանակը Ուելսի նկատմամբ, Պետրակովն ասաց, որ հաղթանակի հասնելու տարբերակներ միշտ կան, բայց ոչ մի մարզիչ այդ տարբերակների մասին ասուլիսի ընթացքում չի խոսի։
 

Հարցին, թե ինչու հավաքական չեն հրավիրվել Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը, Պետրակովն ասաց․

«Խորեն Բայրամյանն իմ օրոք հրավիրվել է հավաքական։ Առաջին հավաքին նա ուներ փոքր վնասվածք, հեռացավ հավաքականից ու 3 օր անց խաղաց Ռոստովում։ Երկրորդ հավաքին վնասվածք ստացավ ու հաջորդ օրն առավոտ առաջարկեցինք անցնել բժշկական հետազոտության, բայց միանգամից մեկնեց Ռուսաստան։

Փորձառու ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կարողանա հարց լուծել խաղադաշտում, հետո կարողանա աօրինակ լինել երիտասարդ ֆուտբոլիստների համար, ինչը չեմ տեսել նախորդ խաղերում։ Բացի այդ, Տիգրան Բարսեղյանի  դիրքում ունեմ 4 ֆուտբոլիստ և ընտրությունը կատարել եմ նախապատվությունը տալով երիտասարդներին»,–ասաց Պետրակովը։

Խոսելով  Հյուսիսային Մակեդոնիայի հետ նախորդ ընկերական խաղի մասին՝ Հայաստանի հավաքականի մարզիչն ասաց․

«Առանձնակի ընտրություն չենք ունեցել Հյուսիսային Մակեդոնիային որպես մրցակից ընտրելու համար։  Բոլոր հավաքականները զբաղված էին ու մեր ընտրությունը շատ չէր։ Կարող եմ ասել, որ Հայաստանում շատ չեն տաղանդները, այդ պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում նոր փորձարկումներ չեղան։ Հրավիրված էին այն ֆուտբոլիստները, որոնք համապատասխանում էին ընտրական փուլում խաղալու որակներին»,–ասաց Պետրակովը։

«Լատվիայի հետ խաղի հետ կապված տրամադրվածությունը առավոտ նկատել էի, որ ֆուտբոլիստներն ուրախ են, կատակումեն, բայց դա ինձ դուր չէր եկել քանի որ ցանկանում էի ֆուտբոլիստները ավելի լուրջ տրամադրվեին խաղին։ Բացի դրանից, այնտեղ մարզադաշտում խնդիրներ կային։ Նախ մարզադաշտ չէին տրամադրում, հետո թույլ չտվեցին, որ մենք նախաղային մարզում անցկացնենք։ Բացի այդ, մենք խաղում էինք սպիտակ մարզաշապիկներով ու ոչ մի ֆուտբոլիստի մարզաշապիկը կեղտոտված չէր, այսինքն մենք լավ չենք պայքարել, զիջել ենք մենապայքարները, այդ պատճառով պարտվել ենք։ Այս խաղի հետ կապված ես ասել եմ, որ հնարավորություն ունենք մտնել պատմության մեջ ու այս խաղը միշտ հիշել, քանի որ խաղում ենք սեփական հարկի տակ ու ունենք հնարավորություն՝ Եվրոպայի առաջնությա ուղեգիր ձեռք բերելու համար։ Սա է մեր գլխավոր մոտիվացիան»,–ասաց Պետրակովը։

Աղբյուրը՝ armsport.am:

  • Կիսվել: