ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուգոչուկվու Իվուն ՀՀ քաղաքացիություն է ստացել և կխաղա Հայաստանի հավաքականում

Ուգոչուկվու Իվուն ՀՀ քաղաքացիություն է ստացել և կխաղա Հայաստանի հավաքականում

«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն արդեն 6 տարի է, ինչ հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում, առաջին անգամ հրավեր է ստացել՝ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։

«Շատ ուրախ եմ Հայաստանի հավաքական հրավիրվելու համար, սա այն է, ինչին անհամբերությամբ սպասում էի: Հրավերիս հետ կապված շատ խոսակցություններ և ներքին տեղեկություններ են եղել, և ես գիտեմ, որ շատերն էին սպասում դրան, հետևաբար շատ ուրախ եմ, որ վերջապես կկարողանամ խաղալ: Արդեն 6 տարի է, ինչ խաղում եմ Հայաստանում, այն իմ երկրորդ տունն է, ու այս երկրի ազգային հավաքականում խաղալն ինձ համար պատիվ է։ Շնորհակալություն բոլորին աջակցության և վստահության համար»,-ասել է Ուգոչուկվու Իվուն։
 

Նշենք, որ երեկ Ուգոչուկվու Իվուն դարձել է ՀՀ քաղաքացի և ստացել հայկական անձնագիր։

  • Կիսվել: