ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մնալու ենք խաղադաշտում»․ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին

«Մնալու ենք խաղադաշտում»․ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Հայաստանի հետ խաղի մասին

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր պաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի դժվար խաղ է սպասվում Խորվաթիայի հետ»։

Թուրքիայի հավաքականի կազմ առաջին անգամ հրավիրված հարձակվող Նայիրըն էլ իր հերթին, շեշտել է․ «Հավաքականում կան մարդիկ, որոնց հետ ավելի վաղ ֆուտբոլ եմ խաղացել, թիմակցել եմ Հիմա մեր նպատակը մեծ է։ Ցանկանում ենք Հայաստանի հետ խաղով այս գործընթացը հաջողությամբ սկսել»։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Եվրո-2024 առաջնության ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։ Այնուհետ մարտի 28-ին Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Սակայն այս հանդիպումը կանցկացվի ընկերական խաղի շրջանակներում։

UEFA-ի հատուկ որոշմամբ` թուրք երկրպագուները ներկա չեն լինի Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հանդիպմանը։

  • Կիսվել: