Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 23 ներկայացուցիչ կունենա
Ծանրամարտի Հայաստանի Մ20 և Մ23 տարեկանների հավաքականները Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանն այս ստուգատեսում կունենա 23 մասնակից:
Մ20 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Գառնիկ Չոլակյանը, Սեյրան Խուդինյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Ռաֆիկ Մինասյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Աշոտ Մովսիսյանը (109 կգ):
Մ23 տարեկան տղաների հավաքականն ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ արդեն այսօր կմեկնի մրցավայր:
Մ20 տարեկան տղաների թիմը ԵԱ-ում հանդես կգա Մելիք Ղուկասյանի, իսկ աղջիկների թիմը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ: