Տիկնիզյանը բացահայտել է, թե ինչքան աշխատավարձ է ստացել «Լոկոմոտիվում», ինչքան այժմ՝ «Ցրվենա Զվեզդաում»
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը այս ամառ «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»։ Խաղացողը պատմել է, թե ինչքան աշխատավարձ է ստացել ակումբներում։
- Ձեր ներկայիս աշխատավարձը «Ցրվենա Զվեզդայում» կազմում է 600,000 (տարեկան եվրո)։
- Այո։
-Դուք նույն աշխատավարձն ունեի՞ք «Լոկոմոտիվում»։
- Ավելի շատ։
- Այսինքն՝ հանուն «Ցրվենա Զվեզդայում» խաղալու՝ դուք հրաժարավել եք ավելի բարձր աշխատավարձի՞ց։
- Այո։
- Ինչպե՞ս բացատրեցիք դա ինքներդ ձեզ։
-Ես բացատրեցի դա նրանով, որ ուզում եմ խաղալ Եվրոպայում, լինել մեկնարկային կազմում։ Աստված ինձ հնարավորություն է տալիս։ Փողը կարևոր է, երբ դու ընտանիքի մարդ ես և հայր։ Նմանատիպ իրավիճակ էր, երբ ես վարձավճարով տեղափոխվեցի Կուրսկի «Ավանգարդ»։ Ես այնտեղ գնացի նաև ֆուտբոլի համար։ Եվ ֆուտբոլը պարգևատրեց ինձ արդար վերաբերմունքի համար»։
-Որքա՞ն էիք վաստակում «Լոկոմոտիվում»։
- Տարեկան 750,000 եվրո։
-Նորմա՞լ է աշխատավարձը։
-Ամբողջովին։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մեծ աշխատավարձով ուզում են ավելին, ավելին, ավելին», - euro-football.ru-ի ասել է Տիկնիզյանը Նոբել Առուստամյանի YouTube ալիքին տված հարցազրույցում։


