շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տիգրան Հովսեփյանը Հայաստանին բերեց երկրորդ ոսկե մեդալը

Տիգրան Հովսեփյանը Հայաստանին բերեց երկրորդ ոսկե մեդալը

Բռնցաքամարտի հայ երկրպագուները պատանիների ավագ տարիքի աշխարհի առաջնության եզրափակիչների երկրորդ օրը անհամբեր սպասում էին մեր բռնցքամարտիկների ոսկե նվաճումներին։ Առնո Դարչինյանի և Հեղինե Պետրոսյանը արծաթե մենամարտերից հետո, ոսկե մեդալի հավակնությամբ ռինգ դուրս եկավ Տիգրան Հովսեփյանը, որը այս տարիքում Եվրոպայի չեմպիոնն է։
 

Տիգրանը շատ լավ մենամարտեր էր անցկացրել, ու եզրափակիչում էլ գործում էր մեծ խանդավառությամբ, չնայած առաջին ռաունդում մրցավարների 3։2 հաշվով հաղթանակը շնորհեցին բուլղարացի Անգել Դիմիտրով Յանկովին։ Բայց երկրորդ ռաունդում Հովսեփայանը բեկեց մենամարտի ընթացքը, ու մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակի հասավ 5։0 հաշվով։ Վճռորոշ դարձավ երրորդ ռաունդը, որի ընթացքում հայ բռնցքամարտիկը արժանի մենամարտ անցկացրեց ու նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

Այսպիսով, եզրափակիչներում Հայաստանի հավաքականի կազմում արդեն հանդես են եկել վեց բռնցքամարտիկներ։ Մերոնք նվաճել են երկու ոսկե (Վաղարշակ Քեյան, Տիգրան Հովսեփյան) և չորս արծաթե (Արեն Խառատյան, Սամվել Սիրամարգյան, Առնո Դարչինյան, Հեղինե Պետրոսյան) մեդալ։
Մեր հավաքականի բռնցքամարտիկի մասնակցությամբ հաջորդ եզրափակիչ լինելու է մի փոքր ուշ. ռինգ է դուրս գալու 60կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։ Նա ուժերը կչափի Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆիրուժոն Սադուլաևի հետ։

  • Կիսվել: