կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Հարությունյանը Roma Citta Aperta-ում բաժանել է 1-3-րդ տեղերը

Տիգրան Հարությունյանը Roma Citta Aperta-ում բաժանել է 1-3-րդ տեղերը

Իտալիայում անցկացված Roma Citta Aperta մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը բաժանել է 1-3-րդ տեղերը։ Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։

Հնդկաստանի ներկայացուցիչներ Ն․Ռ․ Վիսախը եւ Ռ․ Գ․ Կրիշնան նույնպես վաստակել են 7-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշով Տիգրան Հարությունյանը երրորդն է։

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացրել է նաեւ միջազգային վարպետ Վահե Վահե Դանիելյանը, որը վաստակել է 5,5 միավոր, բաժանել է 15-25-րդ տեղերը եւ լրացուցիչ ցուցանիշով գրավել է 17-րդ տեղը։

  • Կիսվել: