չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով:Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Տիգրան Բարսեղյանին երեք խաղով որակազրկելու մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։

Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։

Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։

Բարսեղյանը բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում:

 

  • Կիսվել: