Թենիսիստների վարկանշային աղյուսակում Խաչանովը պահպանել է իր դիրքը
Այսօր՝ մարտի 4-ին, թարմացվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) համաշխարհային վարկանիշը։
Տասնյակում տեղի են ունեցել փոփոխություններ՝ նորվեգացի Կասպեր Ռուդը 11-րդ տեղից տեղափոխվել է 9-րդ, իսկ ավստրալացի Ալեքս դե Մինաուրը իններորդից իջել է 10-րդ։
Կարեն Խաչանովը պահպանել է իր դիրքը։ Առաջատարը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդն իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդը՝ իտալացի Յանիկ Սիները։
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 9675 միավոր.
2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 8805.
3 (3). Յանիկ Սիներ (Իտալիա) — 8270.
4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 7715.
5 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 5010.
6 (6). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 4950.
7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3720.
8 (8). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3405.
9 (11). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3405.
10 (9). Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա) — 3210․․․
15 (15). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2300