երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղի է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդ Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդ Էդուարդ Մարկարովի «Ֆուտբոլը ժպիտով» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի զարգացման գծով փոխտնօրեն Էդուարդ Մարկարովի «Футбол с улыбкой» («Ֆուտբոլը ժպիտով») գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ակումբի ղեկավար կազմը, Մարկարովի հարազատները և մի շարք այլ հյուրեր, որոնց թվում էին նաև անկախ Հայաստանի առաջին հավաքականի և «Արարատ-73»-ի ֆուտբոլիստները, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկան հենց գրքի հեղինակը՝ Մարկարովը, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը և առաջին հավաքականի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանը, որոնք վերհիշեցին Մարկարովի հետ անցկացրած տարիները խաղադաշտում և դրանից դուրս, ինչպես նաև այդ տարիների մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։

Շնորհանդեսի ավարտին Էդուարդ Մարկարովը հյուրերին նվիրեց գիրքը՝ իր մակագրությամբ։

  • Կիսվել: