Սուրեն Գրիգորյանն պոկում վարժությունից հետո հրաժարվեց պայքարից
Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը մեդալ չնվաճեց:
88 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը հրում վարժությունում հրաժարվեց պայքարից:
Պոկում վարժությունում Գրիգորյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը, որով բարձրացրեց 155 կգ: Երկրորդ մոտեցմամբ ձախողեց 160 կգ-ն, երրորդով՝ 162 կգ: Այս վարժությունում նա 4-րդն էր:
Հայաստանի թիմից երիտասարդների պայքարում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) եւ Տիգրան Կարապետյանը (71 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Նարեկ Գրիգորյանը (71կգ) Նարեկ Մկրտչյանը (79 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Մերի Միսակյան (69 կգ) եւ Աննա Ամրոսյան (77կգ): Եվրոպայի Մ23 առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել Գառնիկ Չոլակյանը (60 կգ), բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյան (71 կգ):


